Archive for the ‘Uncategorized’ Category

Ի՞նչ է ջազը։ Լարված ռիթմեր, հիանալի կենդանի երաժշտություն, որն անդադար շարժվում է և առաջ գնում։ Այս երաժշտական ուղղության հետ չի համեմատվում ոչ մի այլ ուղղություն, և անհնար է ջազը շփոթել երաժշտական այլ ժանրի հետ։ Պարադոքսը կայանում է նրանում, որ լսելն ու ճանաչելը շատ հեշտ է, իսկ նկարագրելը բառերով՝ շատ դժվար։ Ջազն անընդհատ զարգանում է և հասկացությունները, բնութագրերը, որոնք օգտագործվում են այսօր, մեկ կամ երկու տարի հետո արդեն հնանում են։ (more…)

Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի արվեստաբանության բաժնի ուսանողներով, նույն բաժնի դասախոս՝ Գայանե Պապիկյանի ուղեկցությամբ, հայ արվեստ և հայ ճարտարապետության պատմություն առարկաների դասերը որոշեցինք անցկացնել Շիրակի մարզի Հոռոմ բնակավայրում, բացահայտելով և հետազոտելով տարածքը: Կարող է հարց առաջանալ ինչո ՞ւ հենց Հոռոմ: Պատասխանը պարզ է, քանի որ հնավայրի հետազոտությունները ցույց են տվել, որ այս տարածքում էնեոլիթյան բնակատեղի կամ բերդաքաղաք է եղել:
Իրականում դա մեծ տարածք ընդգրկող, իր կազմում մի քանի ամրոցներ ունեցող, կիկլոպյան կառուցներով հարուստ, չափազանց ինքնատիպ բերդաշեն է, որտեղից հայտնաբերված հնագիտական նյութերը թվագրվում են մ.թ.ա 3-րդ հազարայակ-12-11-րդ դար: Ինչպես նաև ներկայիս Հոռոմում գյուղում են գտնվում սուրբ Հռիփսիմե և սուրբ Աստվածածին եկեղեցիներ, ինչպես նաև XII-XIII դդ.-երի «Թուխ Մանուկ» մատուռը: (more…)

«Արվեստը էվոլյուցիոն ակտ է: Արվեստի ձեւը եւ դրա դերը հասարակության մեջ անընդհատ փոխվում է: Ոչ մի կետում արվեստի ստատիկ չէ: Չկան  կանոններ»:
Ռայմոնդ Սալվադոր Հարմոն

 

Ժամանակակից արվեստի լավագույն դրսևորումներից է համարվում քաղաքային արվեստը կամ նույն ինքը սթրիթ արթը: Այն առաջացել է Նյու Յորքում 1960-70-ական թվականներին: Առաջին գործերից է ավտոմեքենաների և գնացքների վրա կատարված գրաֆֆիտիները, սակայն բուն ծագումը տանում է մինչ միջնադարի ՝ժայռերի փորագրություն և այլն: Շատ արագ տարածվել է ամբողջ աշխարհով մեկ և անմասն չի մնացել նաև Գյումրի քաղաքը: (more…)

Մի քիչ լարվածություն կար, երբ ներս մտանք նրա փոքր տան ոչ մեծ սենյակը: Առաջինը, ինչն աչքի էր ընկնում սենյակում, դիմացի պատի մոտ մի սեղան էր, որին խոցող զենք  հիշեցնող հայելիների կտորներ էին և մի շրջանաձև քար ներքևում: Նա վառեց դաշնամուրին դրված մոմերը: Մի պահ լռությունից հետո սկսեց խոսել, նա խոսում էր անընդմեջ:

img_4863 (more…)

Street art

Posted: January 9, 2019 in Uncategorized

Street art-ը ամորֆ գազան է, որը պարուրում,ոգեշնչում և նկարազարդում է քաղաքային միջավայրը:Street art-ը  ստեղծվել է հանրային վայրերում` մայթերին, արտաքին շինությունների պատերին:Այսինքն՝ փողոցը ցուցասրահ է բաց երկնքի տակ, իսկ պատը՝ կտավ:
Street art-ը  սովորաբար ստեղծվում է որպես քաղաքական գաղափարների, սոցիալական մեկնաբանության կամ առճակատման հետ կապված ուղերձ փոխանցելու համար: (more…)

«Լուսանկարչությունն արվեստ չէ, որովհետև երբ լուսանկարն արդեն արված է, դա այն է, ինչ իրականության մեջ կա, իսկ արվեստը ստեղծվում է մարդու երևակայության արդյունքում ու կարող է նաև սուտ լինել»-Արա Գյուլեր: (more…)

Թեքեյան մշակութային միության նախաձեռնությամբ տպագրվել ու ընթերցողի  դատին  է հանձնվել ուշագրավ մի աշխատանք`հայ գեղանկարիչ, ազատամարտիկ Փանոս Թերլեմեզյանի  «Կյանքիս հուշերը» խորագիրը կրող հուշագրությունը, որը  խմբագրել և  տպագրության է պատրաստել  բանասիրական  գիտությունների դոկտոր   Երվանդ Տեր-Խաչատրյանը, ով  «75-ամյա լռությունից  հանել ու ընծայում է մեզ ժամանակի ու հանճարի վավերագիրը»:

23192483_1752354744795928_1549653420_o (more…)

Ֆրանսիացի արվեստաբան Յորլանդ Քրոյին, ով դասավանդում է Լոնդոնի համալսարանում, գրեթե չէին ճանաչում Գյումրիում մինչև նրա այցելությունը ՀԳՊԱ Գյումրու մասնաճյուղ: Հոկտեմբերի 7-ին մասնաճյուղի Վիեննայի ակումբում,  արվեստաբանը ներկայացրեց իր ուսումնասիրությունը`«Հայ վարպետները և Կուտինայի 18-րդ դարի հախճապակին» թեմայով: Քրոյն իր նախաձեռնությամբ ուսումասիրել է և գտել Քութահիայի /արևմտահայերեն`Կուտինա/ հայկական հախճապակու առնչությունները Թուրքիայի` Իզմիր, Պարսկաստանի`Սպահան, Ջուլֆա, Հնդկաստանի`Մադրաս  քաղաքների17-18 րդ դարում արտադրված հախճապակիների հետ:

(more…)

Մեր օրերում այն ամենը, ինչ առնչություն ունի Խորհրդային Միության և սոցռեալիզմի հետ, անվերապահորեն  ընկալվում է ժամանակավրեպ ու հնաոճ: Անտեսվում է հանգամանքը, որ 70 տարիների ընթացքում  ինչ հզոր մշակույթ էր ձևավորվել Խորհրդային Հայաստանում, առաջընթաց  էր տեղի ունեցել քաղաքաշինության,  կերպարվեստի, երաժշտության, թատերական արվեստի, կինոարվեստի ասպարեզներում: Եվ իհարկե, այս ամենը չէր իրականանա, եթե չտարվեր հետևողական և նպատակային քաղաքականություն, որի իրագործողներից մեկը Լենինականում, անշուշտ, եղավ Խաչատուր Վարդպարոնյանը: Գեղանկարիչ, դիզայներ  Վարդպարոնյանը իր ստեղծագործական լավագույն տարիները նվիրեց հայրենի քաղաքին, եղավ քաղաքի գլխավոր նկարիչը, ղեկավարեց Լենինականի  նկարիչների միությունը: Հարյուրավոր նկարիչների օգնեց կայանալ ու ցուցադրվել`մոռանալով  իր մասին: Այդ է պատճառը, որ մինչ օրս նրա  ստեղծագործությունները անծանոթ են հասարակությանը. տաղանդավոր գեղանկարիչը անհատական ցուցահանդես երբևէ  չի ունեցել…. (more…)

<<Ալեքսանդրապոլ, Լենինական, Գյումրի. սերունդների էստաֆետ>> պատկերագիրքը  բազում հարցեր ու խնդիրներ առաջադրեց մասնագետների ու արվեստասեր գյումրեցիներին: Այն, որ ներկայացվել են գյումրեցի նկարիչների մի քանի սերունդներ մեկ տիրույթում, գովելի է ու կարևոր, և նման նախագծի անհրաժեշտությունը մեր կողմից բազմիցս բարձրաձայնվել է: Նախագիծը իրագործվել է  <<Արտ հորիզոններ>> արվեստի  նորելուկ կենտրոնի կողմից, որը 2016թ. գյումրեցի նկարիչների աշխատանքները ցուցադրեց Մոսկվայի հայկական եկեղեցու նկուղային հատվածում   / <<Տապան>> թանգարան/: Պատկերագրքի վերնագիրն արդեն խոսում է ոչ արհեստավարժ մոտեցման մասին: Ինչ է նշանակում  <<սերունդների էստաֆետ>>:

Միգուցե գործ  ունենք սպորտային միջոցառման հետ: Տպավորություն է ստեղծվում, որ մեկը վազքի էստաֆետի փայտիկը փոխանցում է մյուսին….Անշուշտ, գրքի նախաբանը`գրված արվեստաբան Վարդան Ջալոյանի կողմից, վառ է ու մտապահվող: Մի քանի հաջողված էջեր ևս կարելի է գտնել`քաղաքի հին լուսանկարների ֆոնին`նշանավոր գյումրեցիների արտահայտություններով:

Սակայն նախագծի իրագործումը և գրքի տպագրումը իրականացվել է թերի, բազում բացթողումներով, անփույթ և իմիջիայլոց: Հայտնի անունների կողքին, ինչպիսիք են`Հակոբ Անանիկյանը, Մարիամ ու Երանուհի Ասլամազյանները, Մինաս Ավետիսյանը, Սերգեյ Մերկուրովը, Ռաֆայել Աթոյանը,ներկայացված են ակադեմիայի ուսանողների դիպլոմային աշխատանքներ /Լուսինե Հարությունյան,  Ջեննի Գևորգյան, Օֆել Միլիտոսյան/, որոնք հաստատ չեն կարող համարվել Գյումրու նկարչական դպրոցի այսօրը, այն դեպքում, երբ իրական Գյումրին ներկայացնող միջին ու նոր սերնդի շատ նկարիչներ` Գարիկ Մանուկյանը, Արարատ Սարգսյանը, Ալբերտ Վարդանյանը, Գագիկ Մանուկյանը, Համբարձում Բեգոյանը, Հակոբ Հովհաննեսյանը, Կարեն Բարսեղյանը, Կարեն Ալեքյանը, Ժակլին Սարգսյանը, Աշոտ և Մամիկոն Միքայելյանները և այլք, ներկայացված չեն պատկերագրքում: Այս հանգամանքը հասկանալի է, քանի որ կազմակերպչի`Գևորգ Խաչատրյանի համար արվեստը լավագույն դեպքում  հոբբի է. նա մասնագիտությամբ ոչ մի կապ չունի արվեստի հետ: Այս բացը կարող էին լրացնել նրա արվեստագետ խորհրդատուները, սակայն փոխարենը նրանք պատկերագրքում տեղադրել են իրենց ծանոթների գործերը, որոնք ոչ մի առնչություն չունեն Գյումրու հետ: Խոսքը Արչի Գալենցի/ ծնվ. Մոսկվա/,  Լիանա Ղուկասյանի/ ծնվ. Մագդեբուրգ, ապրում է Միլանում/: Մենք ուրախ ենք, որ արտերկրում ստեղծագործում են հայազգի նման արվեստագետներ, սակայն նրանք չէ,  որ պետք է Գյումրու նկարչական դպրոցին բերեն հռչակ ու դափնիներ:

Մյուս բացթողումը նկարների ընտրությունն է. նույն Սարգիս Հովհաննիսյանը շատ ավելի հաջողված գործեր ունի, ու նման գծանկարի տեղադրումը տարակուսանքի տեղիք է տալիս: Անփույթ է կատարված կենսագրությունների շարադրանքը: Խմբագիրը պետք է նմանեցներ բոլոր կենսագրականները, այլապես ստացվում է, որ Շանթ Սարգյանը ավելի քիչ ավանդ ունի մշակույթում, քան ասենք սկսնակ նկարչուհին:

Իհարկե, լավ է, որ կազմակերպիչները կարողացել են գտնել նման հովանավորներ և հավաքածուներից հանել որոշ արժեքավոր գործեր, սակայն դա արվել է ոչ մասնագիտորեն, ոչ գրագետ ու ոչ որակյալ ձևով: Գյումրեցի նկարիչները  արժանի են ավելիին….